Ուզում ես ձեռի հետ մի հատ ինքնաձիգ վերցնես

hak-mitingՄի ժամանակ «շարժում» բառն էր անընդհատ աչք ծակում, Էս վերջերս էլ «ճակատ»-ն ա ընկել բերաններս՝ էլ մշակութային արժեքների պահպանության ճակատ, էլ «ոչի» ճակատ, էլ փրկության ճակատ, էլ բնապահպանական ճակատ, էլ Նոր Հայասատան ճակատ..: Մի խոսքով, ոնց որ մենակ «հին ախպերության» ու «թազա կնանոնց» ճակատը չկա, թե չէ ամեն ինչից մի-մի հատ ճակատ կա:

Ու էսքան ճակատների արանքում մարդ անկախ իրանից հոգեբանորեն մի տեսակ անախորժ վիճակում ա հայտնվում, որովհետև առնվազն ոնց որ Դամասկոսի արվարձաններում լինես ու տնից դուրս գալուց կամ ցանց մտնելուց ուզում ես ձեռի հետ մի հատ ինքնաձիգ վերցնես՝ մարդ ես, էլի, էսքան ճակատների շորշոփում մեկ էլ, Աստված չանի, ճակատամարտի մեջ կարող ա ընկնես:

Գրում է Վարդան Ոսկանյանը իր ֆեսյբուքյան էջում

Դիտվել է 78 անգամ
 


Այս թեմայով