Home » Real Politik » Ուզում են մեզ սպանե՞լ. գյուղացիները դժգոհում են ՀՀԿ-ական պատգամավորից

Ուզում են մեզ սպանե՞լ. գյուղացիները դժգոհում են ՀՀԿ-ական պատգամավորից

Hakob_HakobyanԱրարատի մարզի Դիտակ գյուղը կրկին հիշել է 90ական թվականները: Բան այն է, որ արդեն մի քանի ամիս է ինչ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի պատճառով գյուղացիները զրկված են  շուրջորյա խմելու ջրից և լինում են ժամանակներ, երբ գյուղը ընդհանրապես օրերով ջուր չի ունենում:

Politik.am-ը արդեն իսկ տեղեկացրել էր, որ պատգամավորը գյուղից ոչ հեռու թռչնաբուծական ֆաբրիկա է կառուցել և նոր ջրագիծ բերելու փոխարեն միացել է գյուղի ջրագծին և գյուղացիներին զրկել խմելու ջրից: Պատգամավորը ամիսներ առաջ խոստացել էր, որ գյուղի համար նոր ջրագիծ կբերի և գյուղացիները տևական ժամանակ է չէին բողոքում:

Հիմա արդեն երկու օր է գյուղացիները զրկված են խմելու ջրից, իսկ պատգամավորի խոստացած ջրագիծը չի կառուցվել.«Ինչ է ուզում են մեզ սպանել: Էս ձմռան կեսին ջուր չկա, իսկ եթե լինի էլ շատերի ջրագծերը արդեն վնասված կլինեն»,-ասաց գյուղացիներից մեկը՝ հույս չունենալով, որ իրենց խնդրին ուշադրություն դարձնող կլինի:

Դիտվել է 252 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy