Ուզում են հանել տեսախցիկները. «ՀԺ»

fl502ac1d748561«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են Ընտրական օրենսգրքում անցած շաբաթ կատարած փոփոխություններից մեկը՝ ընտրական տեղամասում տեսախցիկների տեղադրումն ու ուղիղ հեռարձակումը չեղյալ համարել:

Նրանք փորձում են դա պատճառաբանել ֆինանսական միջոցների բացակայությամբ:

Հիշեցնենք, որ ԸՕ այդ փոփոխություններն ԱԺ-ում ներկայացնելիս Դավիթ Հարությունյանն անընդհատ կրկնում էր, որ այդ փոփոխությունների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները բավարար չեն:

Կոնկրետ տեսախցիկների ու հեռարձակման համար անհրաժեշտ է մոտ 3 մլն դոլար: Բայց այդ փոփոխոււթյունը, մեր տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են անել ոչ թե ֆինանսների բացակայության պատճառով, այլ հատկապես գյուղերում ընտրատեղամասերում անվերահսկելի ազդեցություն կամ ընտրական գործընթացներին միջամտություն ունենալու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 289 անգամ
 


Այս թեմայով