Ուզում եմ նորից ծառայել. Սողոմոն Քոչարյանի առաջին հարցազրույցը ազատության մեջ հայտնվելուց հետո

soghomon-kocharyan-472x26520 տարվա ազատազրկումից հետո այսօր` հոկտեմբերի 22–ին, դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված ցմահ բանտարկյալ, Արցախյան ազատամարտի մասնակից, պատերազմի 2–րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը ուզում է առողջանալուց հետո կրկին ծառայել հայրենիքի պաշտպանությանը։

«Եթե առողջությունս վերականգնեմ, ուզում եմ նորից ծառայել»,–ազատության մեջ հաjտնվելուց մի քանի ժամ անց լրագրողներին ասաց 58-ամյա Սողոմոն Քոչարյանը, որն այժմ բուժվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Սողոմոն Քոչարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն պատժից ազատվելու գործում։

Ընկերները նրան գարեջուր էին բերել` հիշելով, որ ազատությունը նրա մոտ  ասոցացվում է գարեջրի հետ։

Ամբողջական հոդվածը news.am կայքում

 


Այս թեմայով