Ուզում եմ՝ ազնիվ լինենք և համեմատությունն անենք համադրելի բաների միջև. ՊԵԿ նախագահը՝ նոր սերնդի ՀԴՄ-ների մասին

Մեքենաների ներմուծման այս մեծ ծավալները պահպանվելու են,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը:

«2020 թվականի հունվարի 1-ից կնկատվի շեշտակի նվազում, որովհետև բացառությունները, որոնք մենք սահմանել էինք ԵԱՏՄ մուտք գործելու ժամանակ, կվերանան: Կգործեն արդեն ԵԱՏՄ կանոնները, ոչ թե՝ հայաստանյան»,-հավելեց ՊԵԿ նախագահը:

Նոր սերնդի ՀԴՄ-ների հետ կապված՝ Դավիթ Անանյանն ասաց.

«Սոցիալական կայքերում գրում են, որ նույն հսկիչ դրամարկղային մեքենան Արաբական Միացյալ Էմիրություններում արժե 60-70 դոլար, ինչու՞ մենք պետք է վճարենք  ավելին: Բայց ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք և համադրությունն անենք համադրելի բաների միջև»:

«Նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենա տերմինը, որ մենք կենցաղային մակարդակով օգտագործում ենք, իրականում դա չէ: Մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ կառավարության որոշմամբ սահմանել ենք տեխնիկական պահանջներ: Ցանկացած մեքենա, ոչ միայն մեր կողմից ներմուծվածները, որ այդ պահանջների բավարարում է, կարող է բերվել, միանալ մեր համակարգին և գործել: Այսինքն՝ մենք այստեղ չունենք պահանջ, որ պետք է անպայման ձեռք բերեք այն ՀԴՄ-ները, որոնք մենք ենք ներմուծել»:

Այս թեմայով