Ուզո՞ւմ եք՝ մոտենամ, ձեր ձեռքը դնեք դոշիս և համոզվեք, թե սիրտս ոնց է խփում

 «Սասնա ծռեր» զինված  խմբի անդամների գործով դատաքննությունը շարունակվում էր:  Դատական նիստում  ամբաստանյալներից Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ ցանկանում է լքել նիստերի դահլիճը, քանի որ վատ է զգում: Նա դատավոր Արտուշ Գաբրիելյանին հիշեցրեց՝ նիստերի մասնակցելը վատ է ազդում իր առողջական վիճակի վրա, և ինքը դահլիճում անելիք չունի:

Դատավորը նրան չթույլատրեց հեռանալ, ինչի դեմ առարկեցին պաշտպանները:

«Պետք չի ավելի սրել իմ առողջական վիճակը, ուզո՞ւմ եք՝ մոտենամ, ձեր ձեռքը դնեք դոշիս և համոզվեք, թե սիրտս ոնց է խփում»,-առաջարկեց Կարո Եղնուկյանը, ինչին հաջորդեց դատավորի մեկնաբանությունը, թե ինքը արդեն 2-3 անգամ իր ձեռքը դրել է Եղնուկյանի սրտին:

Դատավորն էլ իր հերթին արձագանքեց.«բա, հիմա ես ի՞նչ անեմ, որ պաշտպանդ ներկա չէ, էն ժամանակ ձեզ թույլ էի տալիս չմասնակցել նիստերին քանի որ պաշտպանը կար, իսկ հիմա պաշտպանդ գնացելա»,որին ի պատասխան Եղնուկյանը շեշտեց, որ իր պաշտպանը դատական սանկցիա կիրառելու պատճառով է, որ նիստերի դահլիճում չէ:

Այս թեմայով