Ուզբեկստանում կարգելվեն հարսանեկան շարասյուները, հյուրերի թիվը չի գերազանցի 150-ը, իսկ փլավ կարելի է մատուցել ժամը 12։00-ից 15։00-ն

Ուզբեկստանի իշխանությունները որոշել են երկրի քաղաքացիների շրջանում հարսանեկան հանդիսությունների հետ կապված սահմանափակումներ սահմանել։ Այսպես, երկրի սենատը քննարկման համար հրապարակել է որոշման նախագիծը, որը կանոնակարգում է ընտանեկան արարողությունների անցկացման կարգը, գրում է Ֆերգանա-ն։

Օրենսդիրների կարծիքով՝ հարսանեկան հանդիսությունները պետք է նշել առավոտյան 10։00-ից մինչև երեկոյան 23։00-ն։ Բացի այդ, առաջարկվող օրենքների համաձայն, հյուրերին կարելի է փլավ մատուցել ժամը 12։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում։ Առաջարկվում է նաև կրճատել հարսանիքների կամ այլ հանդիսությունների ժամանակ հյուրերի թիվը՝ այն հասցնելով 150-ի։ Իսկ փլավ կարելի է մատուցել մինչև 200 հյուրի։

Ամուսնությունը գրանցելու և հարսանեկան հանդիսության սրահ ժամանելու համար ավտոշարասյուներ օգտագործել այևս չի թույլատրվի։ Դրա փոխարեն նորապսակներին կսահմանափակեն ընդամենը երկու ավտոմեքենայով։

Ինչ վերաբերում է հարսանեկան սրահներին, սրճարաններին և ռեստորաններին, ինչպես նաև արտիստներին և լուսանկարիչներին, ապա ցանկացած հանդիսությանը 50 և ավելի հյուրի մասնակցության դեպքում նրանք պետք է պայմանագիր կնքեն միջոցառումը կազմակերպած անձի հետ։

Այս թեմայով