Ու՞ր է անհետացել Սեյրան Օհանյանը

Հայաստանի ներքին քաղաքական օրակարգը կարծես արդեն հստակություն է ստանում՝ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարեց, որ չի բացառում վարչապետի պաշտոնում իր առաջադրումը: Քաղաքական տասնյակ գործիչներ արդեն երկրորդ անգամ է՝ Ազատության հրապարակում բողոքի հանրահավաքներ են կազմակերպում, այս հանրահավաքների առանցքում են «Սասնա Ծռեր» խմբին աջակցած գործիչները, այդ թվում «Ժառանգություն» կուսակցությունը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իր հերթին հայտարարել է, որ պատրաստվում նոր շարժում սկսել: Ընդդիմադիր առանցքային դեմքերից միայն նախկին պաշտպանության նախարարն է, որ որևէ ակտիվություն չի դրսևորում:

Սեյրան Օհանյանի պասիվությունը իսկապես անհասկանալի է՝ չէ, որ նա ուղիղ մեկ տարի առաջ անհնար էր համարում այս իշխանությու ների ղեկավարման դեպքում Հայաստանի առաջընթացը և առաջարկում էր կարդինալ փոփոխություններ: Ու հիմա, երբ Սերժ Սարգսյանը պատրաստվում է երրորդ ժամկետով ղեկավարել երկիրը անհասկանալի է նրա լռությունը: Անհասկանալի է, քանի որ Օհանյանը չի հայտարարել քաղաքականությունից դուրս գալու մասին: Եվ քաղաքական դաշտից իր անհետացումը կասկածելի է ու տպավորություն է ստեղծում, որ նա պայմանավորվածության է գնացել գործող նախագահի հետ:

 


Այս թեմայով