Ու՞ր էր իրավապահ համակարգը, երբ Մանվել Գրիգորյանը գողանում էր առաջնագծում կանգնած զինվորի հացը

ԱԺ-ում մեկնարկել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը : Գլխավոր դատախազի ելույթից հետո, հարցով դիմեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. 

«Պարոն դատախազ, այն ինչ որ դուք ներկայացրիք, մառադյոր , զինվորի հաց գողացող, պետական դավաճա՝  Մանվել Գրիգորյանի կյանքից,  դա մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա  հանցագործություն չէր:

Ու՞ր էիք դուք, ու՞ր էր իրավապահ համակարգը, երբ Մանվել Գրիգորյանը գողանում էր առաջնագծում կանգնած զինվորի հացը, երբ Մանվել Գրիգորյանը տարիներ շարունակ բանդա էր ստեղծել պետության մեջ , պատանդ վերցնելով ողջ Էջմիածինը:

Ե՞րբ իմացաք, որ Մանվել Գրիգորյանը կատարել է Ձեր թվարկած, հանցագործությունները»,-հետաքրքրվեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատասխանելով հարցին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ այս ամենի մասին տեղեկացել է 2018 թվականի հունիսի 5-ին , երբ դատավարական օրենքով նախատեսված կարգով այս դեպքով սկսվեց իրականացվել վարույթ:

Արձագանքելով  գլխավոր դատախազի պատասխանին, Նաիրա Զոհրաբյանը իր զարմանքը հայտնեց առ այն, որ տարիներ շարունակ մամուլը , էջմիածնեցիները խոսել են այն մասին , որ այդ «կենդանին» պատանդ է վերցրել Էջմիածին քաղաքը, և որ որևէ մեկը առանց Մանվել Գրիգորյանի և նրա «թուլաների» թույլտվության իրավունք չուներ շնչելու կամ  ապրելու:

Արձագանքին ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց.

«Դուք այդ ամեն ինչին տեղյակ լինելով, եթե այդ ամենի մեջ տեսել եք առերևույթ հանցագործության հատկանիշներ, որպես ԱԺ պատգամավոր՝ երբևէ դիմել ե՞ք դատախազին , կամ որևէ իրավապահ մարմնի, որպեսզի իրականացվի վարույթ կամ ստուգվի այդ հանգամանքը » ,-ինչին ի պատասխան Նաիրա Զոհրաբյանը նշեց ՝   «ես Ձեզ կներկայացնեմ » :

Այս թեմայով