Ու՞ր գողացան Սևանի ջուրը. ինչ են թաքցնում

Հուլիսի 4-ին ՀՀ Ազգային Ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու նախագիծը, որով առաջարկվում է ներկայիս տարեկան 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն լճից բաց թողնել 270 խորանարդ մետր ջուր:

Լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը կառավարությունը հիմնավորում է էներգետիկ և ոռոգման կարիքներով:

Բնապահպանները, մինչդեռ, պնդում են, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախաձեռնության հիմնական պատճառներից են ռուսական կապիտալով աշխատող ՀԷԿ-երի համար հավելյալ շահույթներ ապահովելը, ձկնաբուծարանները ջրով ապահովելը, լճափի մասնավոր կառույցները, այդ թվում՝ առանձնատները ջրից պաշտպանելու ցանկությունը:

Իրականում ինչպես ցույց տվեց ժամանակը Սևանից հավելյալ բացթողնված ջուրը անհայտ ուղղությամբ է գնացել: Արարատի մարզի մի քանի տասնյակ գյուղեր, որոնք ոռոգվում են Սևանից բացթողնված ջրով այս տարի ամռան ընթացքում ամսական մի քանի անգամ զրկվել են ջրից: Նախկինում ևս եղել են հրապարակումներ, որ Արարատի մարզի գյուղերը ամսվա ընթացքում երկու երեք անգամ երեքից-վեց օրով զկվել են ջրից:

Եվ ահա կրկին անգամ իրար միացված Վեդիի եւ Արտաշատի ՋՕԸ-երի սպասարկման գոտում գտնվող գուղերը հինգ օր է զրկված են ջրից: Այս ջրանջատման հետանքով գյուղացիները մեծ վնասներ են կրել: Գյուղացիներին զարմացնում է ջրանջատումների հաճախակիցումը: Նրանք հիշում են, որ նախկինում այսքան հաճախ և այսքան երկար ջրանջատում չէր լինում: Պետք է նկատել, որ իրար միացված ՋՕԸ-երը ղեկավարում է վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմ Գազի Հովոյի որդին:

Այս իրավիճակը տեսնելով հարց է առաջանում, թե ու՞ր է գնում Սևանից բացթողնված ջուրը: Ո՞վ է գողանում այն և ի վերջո ո՞վ է պատասխան տալու գյուղացիների կրած վնասների համար:

Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache