Ու՞մ էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը (video)

27-6.jpg- Vazgen«Ես ուղիղ կապ եմ տեսնում 1999թ.-ի հոկտեմբերի 27-ի և 2013 թվականի սեպտեմբերի 3-ի միջև, քանի որ երկու դեպքում էլ մեծ ոճրագործություն է տեղի ունեցել ազգի և պետության համար, երկու դեպքերն էլ կործանարար բնույթ են կրել երկրի համար»,— նման կարծիք է հայտնել Անահիտ Բախշյանը, ում ամուսինը՝ Յուրի Բախշյանը ևս զոհ էր դարձել Ազգային ժողովում իրականացված հանցագործությանը: Անահիտ Բախշյանը նշել է, որ այդ դեպքերը մինչ օրս չեն բացահայտվել, քանի որ դա ձեռնտու չէ իշխանություններին: Ըստ նրա՝ գործի բացահայտման համար չկա շահագրգիռ ոչ մի կողմ, իսկ իշխող կուսակցությունը հետամուտ չի լինում և որևէ ջանք չի գործադրում այդ ուղղությամբ:

Տեսանոյւթը` Galatv-ի:

Դիտվել է 2,656 անգամ
 


Այս թեմայով