Որ հիվանդությունների դեպքում քաղաքացին կարող է ստանալ կենսաթոշակային հաշվում առկա միջոցները

ՖոնդՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների ցանկը: Ցանկում ներառվել են այն հիվանդությունները, որոնցով հիվանդանալու դեպքերում անձի կյանքին անմիջական վտանգ է սպառնում կամ նա ունի ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք: Դրանք են՝ արյան շրջանառության համակարգի, չարորակ նորագոյացությունների, սրտային անբավարարության և այլ ծանր հիվանդությունները:
Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարին վերաբերող օրենսդրության իրավակիրառական պրակտիկայում առաջացող առանձին խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող միջոցառումներին և հիշատակի վայրեր այցելությունների շրջանակում հայ վետերաններին աջակցելու նպատակով:

Դիտվել է 111 անգամ
 


Այս թեմայով