Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Որ ժողովուրդը չուզեց, ուզում ես փող տուր, գնալու ա զանավասկի հետեւն իր ուզածն անի. Սեյրան Սարոյան

Որ ժողովուրդը չուզեց, ուզում ես փող տուր, գնալու ա զանավասկի հետեւն իր ուզածն անի. Սեյրան Սարոյան

Untitled-5Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը մասնակցելու է Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին եւ բացատրելու է, թե ինչու պետք է «այո» ասել հանրաքվեի ժամանակ:

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ինքը հասարակության հետ հանդիպումներ է ունենալու: «Իմ ընտրատարածքում խոսելու եմ, նորմալ բացատրելու եմ: Մենք ուզում ենք ազատ երկրում ապրել, ամեն ինչ անում ենք, որ մարդիկ լավ ապրեն: Մենք ժողովրդին ի՞նչ պտի անենք: Որ ասում եք`զոռով, էն որ մտան էն զանավեսկի հետեւը, էդ ո՞վ եկավ քեզի ասեց` ի՞նչ ես արել: Որ ժողովուրդը չուզեց, ուզում ես փող տուր, գնալու ա զանավասկի հետեւն իր ուզածն անի»,- ասաց Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մտավախություն կա, թե քարոզարշավի ժամանակ ընտրակեղծիքներ են լինելու:

Դիտվել է 164 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy