Որ դեպքում կդադարեցնեն հացադուլը

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը, ով այսօր մեկնարկած հացադուլավորների շարքում է, քիչ առաջ Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ տարկետման իրավունքը սահմանափակող օրինագիծը կասեցվի:

Նշենք, որ այսօր մեկնարկել է  ԱԺ հերթական քառօրյան: Օրակարգում 30 հարց է, որոնց թվում նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակւ մասին» վիճահարույց նախագիծն է, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է: Համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:
Դավիթը դռան ետևից ասաց, որ ԱԺ-ն չցանկացավ, որ ուսանողները միանան քննարկմանը, իսկ հացադուլ իրականացնելով ուսանողները փորձում են ցույց տալ, որ յուրաքանչյուր քաղաքացու ձայն կարող է ազդեցություն ունենալ և պետք չէ անտարբեր լինել: Նա նաև տեղեկացրեց, որ իրենց հացադուլն անժամկետ է և գիշերելու են լսարանում:
 


Այս թեմայով