Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Որևէ լրացուցիչ ծանրություն, բեռ, խոչընդոտ չստեղծենք գործարար աշխարհի համար

Որևէ լրացուցիչ ծանրություն, բեռ, խոչընդոտ չստեղծենք գործարար աշխարհի համար

հովիկՀՀ կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմա¬նավորված են ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ս.թ. 9 ամսում ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ:Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ պետք է ընդառաջել յուրաքանչյուր հարցի, որն օգնում է բիզնեսի զարգացմանը, տնտեսության ակտիվացմանը: 
Կառավարության նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2016» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները կիրառության մեջ դնելու մասին» որոշում: Ըստ այդմ, կիրառության մեջ են դրվելու ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2016» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը:
Գործադիրն ընդունել է 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնների, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները հաստատելու մասին որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» որոշում: Որոշման նպատակն է առավել ընդգրկուն դարձնել երկաթուղու առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու և նրանց կողմից երկաթուղային գծերով երթևեկության ու երկաթուղային գծերի անցման սահմանված կանոնները: Անդրադառնալով սույն որոշմանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է. «Ընդհանրապես ուշադիր պետք է լինենք որևէ լրացուցիչ ծանրություն, բեռ, խոչընդոտ չստեղծենք գործարար աշխարհի համար: Դա հիմք ընդունեք, և դա վերաբերում է բոլորին: Եթե մենք, այս պայմաններում մինչև այսօր հանդուժել ենք, ապա ինչն է պատճառը, որ մենք այժմ գնում ենք ավելի խստացման: Դա ինձ համար անհասկանալի է: Այսօրվա տնտեսական պայմաններում հարկավոր է տնտեսվարողների բեռն ավելի թեթևացնել, հնարավորություններն ավելի մեծացնել, բիզնես աշխարհի կյանքը դյուրացնել: Յուրանաքչյուր գերատեսչություն ցանկանում է իր ներկայությունը ևս մեկ անգամ հաստատե՞լ: Ամեն դեպքում, մինչև մանրամասն չզեկուցեք, սա չեմ հաստատելու»:

Դիտվել է 42 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy