Որքան հարկ է վճարել Ալեքսանյանի կինը

Սամվել-Ալեքսանյան1Հայտնի է, որ «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը ինչպես հավաստում է ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը պատկանում է իր կնոջը՝ խոշոր հարկատուների ցուցակում առաջատար դիրքեր է զբաղեցնում: 2015 թվականի պաշտոնական տվյալներով «Ալեքս Գրիգ» ընկերության եկամուտները կրճատվել են, քանի որ այն սկսել է ավելի քիչ հարկեր վճարել:
«Ալեքս Գրիգ» ընկերությունը, որն անցած տարի զբաղեցրել էր խոշոր հարկատուների ցուցակի 3-րդ հորիզոնականը՝ 9 մլրդ 606 մլն հարկային վճարումներով, ապա այս տարի այդ ընկերությունը մեկ տողով նահանջել եւ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Նշենք, որ «Ալեքս Գրիգի» հարկային վճարումներն այս տարի նվազել եւ կազմել են 8 մլրդ 624 մլն դրամ։ Անկումը կազմել է 772 մլն 475 հազար դրամ։

Դիտվել է 120 անգամ
 


Այս թեմայով