Որքան կնվազի էլեկտրաէներգիայի և գազի սակագինը

artem_asatryan_copy.thumbՍոցիալապես անապահով խավի համար էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և մեկ ամսվա ընթացքում կլինեն հստակեցված մոտեցումներ:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԱրտեմ Ասատրյանը:

Լրագրողները հետաքրքրվել են, թե սոցիալապես անապահով որքան ընտանիք կարող է օգտվել էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազեցումից: Նախարարը նշել է, որ որպես սոցիալական անապահովներ հանրապետությունում հաշվառված է 130 հազարից ավելի մարդ:

«Այդ աշխատանքները շարունակվում, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կունենանք հստակեցված մոտեցումներ և կառավարությունն այդ հարցին անդրադարձ կկատարի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նախարարը: Հարցին՝ սակագները որքան կնվազեն, նախարարն ասել է, որ այդ հարցն այս պահին պատասխան ունենալ չի կարող:

Կառավարության սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի ու բնական պաշարների, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարել էր համատեղ քննարկել ու առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին:

«Պետք է սոցիալապես անապահով խավերի համար սակագինը մաքսիմալ նվազեցնել` ի հաշիվ այլ սպառողների: Անհրաժեշտ է ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար»,- ասել էր Կարապետյանը:

ՀՀ վարչապետն ընդգծել էր, որ այս ամենը պետք է արվի ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսավարող սուբյեկտների:

 


Այս թեմայով