Home » ՄԱՄՈՒԼ » Որքա՞ն ժամանակ շահեց Սերժ Սարգսյանը. ռուսական կողմը երկար չի սպասի. «Ժողովուրդ»

Որքա՞ն ժամանակ շահեց Սերժ Սարգսյանը. ռուսական կողմը երկար չի սպասի. «Ժողովուրդ»

Սերժն ու ՀՀԿ-ն Հայաստանը «հանձնել» են Պուտինին՝ հանուն Ղարաբաղի«Ժողովուրդ» թերթ գրում է. «Երեկ Հայաստանի նախագահական կայքը պաշտոնապես ազդարարեց, որ Սերժ Սարգսյանը օգոստոսի 10-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս հաղորդագրությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ դրանում ոչինչ նշված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու և ԼՂՀ խնդրի շուրջ բանակցելու մասին:

«Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ»,- նշված է նախագահականի տարածած հաղորդագրությունում:

Մինչ այս հայտնի էր, որ օգոստոսի 8-ին Մոսկվայում պետք է տեղի ունենա Սարգսյան-Պուտին-Ալիև հերթական եռակողմ հանդիպումը, որի ընթացքում պաշտոնական Մոսկվան փորձելու էր հայկական կողմին պարտադրել ԼՂՀ խնդրի կարգավորման հետ կապված կոնկրետ խոստումներ տալ:

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Հայաստանում վերջին երկու շաբաթներին ծավալված իրադարձությունների արդյունքում ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները մի առ ժամանակ հետաձգվել են: Սակայն Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, Մոսկվա մեկնելը փաստում է, որ ռուսական կողմը մտադիր չէ երկար սպասել: Իսկ թե ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների շնորհիվ Սերժ Սարգսյանը որքան ժամանակ շահեց, պարզ կդառնա նրա մոսկովյան այցելությունից հետո»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 311 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy