Որքա՞ն գումար է անհրաժեշտ մեկ երեխայի դպրոց ուղարկելու համար

դպրոցՄոտենում է Սեպտեմբերի 1-ը և դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները ստիպվածեն մեծ ծախսեր իրականացնել: Սովորաբար հարկերից և անարդարությունցի բողոքող վաճառականները այս օրերին խելահեղ արագությամբ բարձրացնում են դպրոցականների համար անհրաժեշտ հագուստի և գրենական պիտույքների գները: Politik.am ուսումնասիրել է Երևանում գործող մի քանի առևտրի կենտրոններ և տոնավաճառներ՝ հասկանալու համար, որքան գումար է միջնը անհրաժեշտ մեկ երեխային դպրոց ուղարկելու համար: Ներկայացնում ենք դպրոցական երեխաների համար անհրաժեշտ պարագաների և հագուստի միջին գինը:
Հագուստ
Կոշիկ-7-12 հազար դրամ
Տաբատ-8-15 հազար դրամ
Վերնաշապիկ-5-7 հազար դրամ
Պայուսակ-8-13 հազար դրամ

Մեկ երեխայի համար անհրաժեշտ գրենական պիտույքներ գնելու համար անհրաժեշտ է միջինը ծախսել 8 հազար դրամ:

Հ.Գ. Այսծախսերը ստիպված են անելանգամ ամենաանապահով ընտանիքները, եթե ցանկանում են իրենց երեխաները կրթություն ստանան:

 


Այս թեմայով