Որտեղ է հանգստացել Արթուր Բաղդասարյանը. «Իրատես»

sheraton«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե որոշ «ընդդիմադիր» գործիչներ, աշնանային քաղաքական թոհուբոհի մեկնարկից առաջ, տեղը տեղին հանգստացել են արտերկրում: Նրանց թվում է նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Ասում են նաեւ, թե նա բավականին հետաքրքիր «հյուրախաղեր» է ունեցել տարբեր երկրներում, վերջին հանգրվաններից մեկն էլ եղել է Բաթում քաղաքը: Այստեղ նա իջեւանել է հայտնի «Շերատոն» հյուրանոցում, որի թանկարժեք ծառայությունները շարքային հարուստի գրպանին հասու չեն:

Հիմնականում պաշտոնյաներ հյուրընկալող այս օբյեկտում գործում է նաեւ խաղատունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 213 անգամ
 


Այս թեմայով