Որտեղ է ամանորյա տոներն անցկացնելու Ծառուկյանը և ում հետ

231503671378100267Մոտենում են ամանորյա տոները և այս անգամ էլ հայաստանյան օլիգարխիան այստեղ կիտած գումարները կտանի արտասահմաններում ծախսելու: Իսկ որտե՞ղ են իրենց ամանորն անցկացնելու ամենահայտնի օլիգարխները՝ դա մենք կփորձենք պարզել այս օրերին: Առաջինը կանդրադառնանք ԲՀԿ առաջնորդ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանին:

Politik.am-ի տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը այս անգամ էլ իր ամանորյա հանգիստը կանցկացնի Դուբայում: Այստեղ նա հաճախ է սիրում լինել և անգամ իր ծննդյան տոներն այստեղ հաճախ է անցկացնում:

Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի հետ հնարավոր է Դուբայում լինեն նաև Սամվել Ալեքսանյանը և Լևոն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը:

Դիտվել է 663 անգամ
 


Այս թեմայով