Որտեղ են հանդիպել Լևոն Քոչարյանն ու Հենրիխ Մխիթարյանը

 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը իր ինստագրամյան էջում նկար է հրապարակել հայազգի  ֆուտբոլիստ «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և Նեմանյա Մատիչի հետ: Ըստ հավանականության Լևոն Քոչարյանը  գտնվում է Դուբայում, քանի որ «Մանչեստեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը այս օրերին մարզվում է Միացյալ Արաբական Էմիրությունների ամենախոշոր քաղաք Դուբայում:

Հավելենք, որ դեռևս նախորդ տարեվերջին երգչուհի Սիրուշոն իր ամուսնու ՝ Լևոն Քոչարյանի և 2 որդիների հետ մեկնել էր հանգստի, իսկ հունվարի 6-ին երգչուհու ծննդյան օրն էր, հավանաբար ինչի առիթով էլ վերջիններս գտնվել են Դուբայում:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache