Որոշ օգնականներ, խորհրդականներ արդեն ազատման դիմումներ են գրել

armen-ashotyan«Կրթության նախարարությունում սպասողական վիճակ է, նախարարի որոշ օգնականներ, խորհրդականներ արդեն ազատման դիմումներ են գրել, բայց աշխատակազմը սրտատրոփ սպասում է «հին-նոր» նախարարին։ Չնայած զգուշացվել է, որ կադրային ջարդ չի լինելու, բայց չինովնիկական տառապանքը փորձ ունի։ Այստեղ փոխնախարարի 1 թափուր հաստիք կա, Աշոտյանի ժամանակ ընդամենը 2 փոխնախարար է եղել։ Թափուր է նաեւ աշխատակազմի ղեկավարի հաստիքը, Մհեր Ղազարյանի մահվանից հետո թեեւ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, սակայն քաղծառայության մրցույթը կայանալու է մարտին։ ԿԳՆ֊ում խոսում են, որ կնշանակվի ՀՅԴ-ական Նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը։»,–գրում է Հրապարակ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 251 անգամ
 


Այս թեմայով