Որոշ դրվագներ ԼՂՀ հատուկ ջոկատայինների կողﬕց ադրբեջանական «Ուրալի» առգրավման մասին

uralԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ պաշտպանության բանակի հատուկ ջոկատայիններն ադրբեջանցիներից առգրավել են «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենա։

«ԼՂՀ ՊԲ-ը հաղորդում է, որ հայկական «սպեցնազը» (հատուկ նշանակության զորքեր) ադրբեջանական Տափկարա-Կոյունլու գյուղի հատվածից առգրավել է բեռնատար «Ուրալ» մակնիշի զինվորական ունեցվածքով բեռնված «H919QQ» համարանիշի մեքենա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ ՊՆ խոսնակ Հովհաննիսյանը:

«Արմենպրես»-ին հաջողվեց կապ հաստատել բանակի իր աղբյուրի հետ, ով պատմել է, որ հատուկ նշանակության զորքերը մարտական առաջադրանքը լիարժեքորեն կատարելուց հետո առգրավել են մեքենանը ․«Իրավիճակը գնահատել են՝ հասկացել են, որ ադրբեջանցի զինվորները օլուխ մեռնում են (հայերեն՝ բթամիտ), նստել են «Ուրալ»-ը, ու մինչև զինվորները ուշքի կգային՝ քշել դեպի մեր կողմ»։

 

Դիտվել է 977 անգամ
 


Այս թեմայով