Որոշված է, Վարդան Հարությունյանը հեռանում է. նրա մտերիմները նոր հովանավորներ են փնտրում

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհ է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի աշխատանքային գործունեությունից: Ասում են` նրան տվել են այդ պաշտոնը, որպեսզի փորձի կոտրել այն մոնոպոլիաները, որոնք կան ներկրման շուկայում, իսկ նա փորձում է սեփական մոնոպոլիան ստեղծել:

Ամենաաղմկոտ պատմությունը իհարկե կարգոների հետ կապված միջադեպն էր: Վարդան Հարությունյանը կասեցրեց նախկինում գործող բոլոր կարգոները և ստեղծեց մի մոնոպոլ կազմակերպություն, որը պետք է կատարի նախկին կարգոների գործառույցը: Նա այդ կառույցը դրեց իր մտերիմ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանի ղեկավարման տակ:

Սերժ Սարգսյանը իշխանական էլիտայի հարսանիքներից մեկի ժամանակ դժգոհել է նրա գործունեությունից և հայտարարել, որ երկար չի հանդուրժի Վարդան Հարությունյանի ինքնագործունեությունը:

ՊԵԿ մեր աղբյուրներն ասում են, որ Հարությունյանի մտերիմները, որոնք նրա շնորհիվ են տեղ գտել այդ կառույցում փորձում են ՀՀԿ ներսում իրենց համար այլ հովանավորներ գտնել, որպեսզի կարողանան պահել պաշտոնները: Իսկ Վարդան Հարությունյանի մասով ասում են` ամեն բան արդեն որոշված է ու անիմաստ է հույսը նրա վրա դնել:

 


Այս թեմայով