Որոշեցի հրաժարական տալ. Կարպիս Փաշոյան

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընկերներ, լավ լուր ունեմ: Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը:

Բարին ընդ ձեզ»:

Այս թեմայով