Home » Real Politik » Որոշել էին սպանել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Գագիկ Խաչատրյանին

Որոշել էին սպանել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Գագիկ Խաչատրյանին

D439C860-087B-4D23-A60B-D0B5111D2270_mw1024_s_n2015 թվականի նոյեմբերին, ըստ պաշտոնական տեղեկությունների վնասազերծված բանդայի պատմությունը շատերին զարմացրեց և շատերը չհավատացին դրան: Հասարակության մի լայն զնագված կարծում էր, որ այն Սահմանադրական հանրաքվեից առաջ կազմակերպված շոու էր: Շատերը այս պատմությունը աննախադեպ էին համարում, սակայն արի ու տես, որ նման բանդա վնասազերծվել է նաև 2009 թվականին: Այս անգամ ևս երկրում կարևոր քաղաքական պրոցեսներ էին ընդանում և նորից վնասազերծվեց բանդա, որի հետ կապված բազմաթիվ հարցեր անպատասխան մնացին: Իսկ ինչ էր տեղի ունեցել, ըստ պաշտոնական տեղեկատվության:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ 2009 թվականին մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Գագիկ Մաթեւոսյանը չորեքշաբթի օրը ցուցմունք տվեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում:

Ըստ մեղադրական եզրակացության` Երեւանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանը, ով հայտնի է  «Մուսկուլ Գագո» մականվամբ, 2006 թվականի կեսերից ձեւավորել է 6 անձանցից կազմված բանդա եւ մշակել պաշտոնատար անձանց սպանելու ծրագրեր:

Բացի ՊԵԿ նախագահի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքից, Գագիկ Մաթեւոսյանը մեղադրվում է նաեւ մի շարք բարձրաստիճան անձանց, այդ թվում` նախագահ Սերժ Սարգսյանին եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանին, Տրանսպորտի եւ կապի փոխնարարար Հրանտ Բեգլարյանին սպանելու մտադրություն ունենալու մեջ:

Գագիկ Մաթեւոսյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

«Սաղ ինչ գրված է, հեքիաթ է: Ես որեւէ կապ էս հարցի հետ չունեմ, որեւէ սպանություն չեմ նախաձեռնել», – չորեքշաբթի օրը դատարանում հայտարարեց Մաթեւոսյանը:

Ըստ մեղադրականի, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբմահափորձ իրականացնելու նպատակով հիշյալ հանցավոր խմբի անդամները Երեւանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել են ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար: Ըստ գործի նյութերի` պայթուցիկ սարքը հայտնաբերել էր պահակ Ալեքսանդր Ղազարյանը, որը այս գործով դատարան ներկայացող միակ տուժողն է: ՊԵԿ նախագահը դատավարության ողջ ընթացքում դատարան չի ներկայացել, թեեւ նա համարվում է տուժող: Այսօր նրա ներկայացուցիչը նույնպես դատարանում չէր:

Գագիկ Մաթեւոսյանը, ի տարբերություն այսօրվա հայտարարության, նախաքննության ժամանակ տվել է իրեն վերագրվող մեղադրանքը չհերքող ցուցմունք, որը, ըստ նրա պաշտպանի, ձեռք է բերվել «անթույլատրելի, քննությանը խորթ մեթոդներով»:

Դատավոր Գագիկ Ավետիսյանը ամբաստանյալին հարցրեց, թե նրա նկատմամբ սպառնալիքներ եղե՞լ են նախաքննության ժամանակ:

«Սպառնալիք եղել է, ոնց չի եղել: Ախպեր են բռնել, կալանավորել, ընտանիքիս հետեւից են ընկել, ընտանիքս հիմա ուրիշ տեղ է ապրում, մերս ու ախպերս` ուրիշ տեղ», – ասաց Մաթեւոսյանը:

Գագիկ Մաթեւոսյանի դեմ ցուցմունքներ տվել են նաեւ խմբի որոշ անդամներ: Նա պնդում է, որ վերջիններս սուտ են խոսել, իսկ թե ինչո՞ւ, չի կարող ասել:

Խմբի մյուս 5 անդամները` Արայիկ Ոսկանյանը, Գրիգոր Գրիգորյանը, Վազգեն Կարապետյանը, Արտակ Ղուկասյանը եւ «Երգիչ Աֆոն» մականունով հայտնի Ռաֆայել Մասումյանը դատարանում դեռ ցուցմունք չեն տվել: Փաստաբանների գնահատմամբ, նրանց նախաքննական ցուցմունքների միջեւ կան էական հակասություններ:

Մաթեւոսյանը դա այսպես է բացատրում. – «Ուղղակի մարդկանց ժամանակին խոսք են տվել, որ ինչ կարող եք ասեք, ձեզ շուտ կթողնենք, կգնաք տուն, էդ մարդիկ էլ էդ հեքիաթները պատմեցին ու հիմա չգիտեն ինչ անեն»:

Համաձայն մեղադրականի` պատվիրատուն Ռոբերտ Երիցյանն է: Նա խմբի հետ առնչվել է Ռաֆայել Մասումյանի միջոցով: Երիցյանը 2009 թվականից հետախուզման մեջ է, թեեւ չի հարցաքննվել, որեւէ ցուցմունք չի տվել, բայց նրա անունը կա մեղադրականում:

Մեղադրող Հովսեփ Սարգսյանի միջնորդությամբ այսօր հրապարակվեցին Գագիկ Մաթեւոսյանի նախաքննական ցուցմունքները: Դրանցում ամբաստանյալը ասել է, որ մտքերը շարադրել չկարողանալու պատճառով խնդրում է, որ ցուցմունքները գրառի քննիչը: Այդ ցուցմունքների համաձայն, Մաթեւոսյանի «ծանոթը 100 հազար դոլար է առաջարկել ՊԵԿ պետի համար»:

Մասումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս կարող էր «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում ի հայտ գալ տպագրված ցուցմունք այն դեպքում, երբ այդ հիմնարկում անհրաժեշտ պայմաններ չկան:

Ցուցմունքների հակասության վերաբերյալ Մաթեւոսյանն այսօր չհասցրեց հայտարարություններ անել: Նրա պաշտպան Անահիտ Եսայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե չի հիմնավորվում Մաթեւոսյանի մեղադրանքը: Շահեն Հովասափյանի սպանելու, ավելի ուշ այդ մտադրությունից հրաժարվելու վերաբերյալ մեղադրական պնդումների մասին Եսայանը ասաց հետեւյալը. – «Շահեն Հովասափյանի վերաբերյալ կա դեպք, որը կատարված-ավարտված է, մարդուն մեղսագրում են հանցափորձ, որից հրաժարվել է, եւ քննություն է կատարվել այդ ուղղությամբ: Այդ ուղղությամբ ոչինչ չի հիմնավորվել, բայց մնացել է մեղադրանքի ծավալում: Նույնը Հրանտ Բեգլարյանի եւ մյուս դեպքերում»:

Իսկ 2008 թվականի մարտի 1-ի հայտնի իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու մտադրություն ունենալու վերաբերյալ պաշպտանն ասաց, որի իր հետ առանձնազրույցներում Մաթեւոսյանը բացառել է դա:

«Ինչպե՞ս կարող էի ես մահափորձ կազմակերպել Սերժ Սարգսյանի դեմ, երբ մարտի 1-ին նախորդող գիշերը ես նրա եղբոր` Լյովա Սարգսյանի ընտանիքին եմ աջակցել, որ որեւէ պրոբլեմ չունենա», – Անահիտ Եսայանի փոխանցմամբ` իրեն պատմել է Մաթեւոսյանը:

Դիտվել է 2,134 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy