Որոշել են մասնատել ԲՀԿ-ն

բհկԻնչպես երեւում է՝ ՀՀ գործող իշխանությունը որոշել է մասնատել ԲՀԿ-ին: Բայց դա անում է բավականին գրագետ. ընտրում է կուսակցությունում եղած բարձր վարկանիշ ունեցող մարդկանց եւ առանցքային պաշտոնների նշանակում՝ թեկուզ եղբայրական հանրապետությունում: Օրերս հայտնի դարձավ, որ ԲՀԿ խորհրդի անդամ Հարություն Քուշկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առաջարկով նշանակվել ԼՂՀ առողջապահության նախարար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ առանցքային պաշտոնի առաջարկ է ստացել նաեւ մեկ այլ ԲՀԿ-ական՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Գրիգորյանից պարզել լուրի իսկությունը, սակայն նա հրաժարվեց պատասխանել՝ բավարարվելով երկու բառով «no comment»: Իսկ ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի հետ կապվել չհաջողվեց:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 


Այս թեմայով