Որոշակի կուտակումներ կան Նախիջևանի սահմանում

zinvor-sahman-472x265«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին իշխանությունն ակտիվ, հիմնականում փակ ֆորմատներով հանդիպումների մեջ է երկու ուղղություններով` նախագահական եւ ՊՆ: Սերժ Սարգսյանը, մինչ Հանրային խորհրդի հետ հանդիպումը, իր մոտ է հավաքել հեռուստաընկերությունների լրատվական բլոկի, ինչպես նաեւ որոշ թերթերի խմբագիրներին («Առավոտ», «Գոլոս Արմենիի», «168 ժամ»), պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին` «օֆ դը ռեկորդ» ռեժիմով: Հանդիպումը «նոու-հաու» չի պարունակել. մասնակիցներից մեկի տպավորությամբ` հնչել են հայտնի-հրապարակված տեսակետներ-մտքեր՝ մի փոքր առավել բացատրական, քան ինֆորմացիոն են եղել լիկբեզները: Սեյրան Օհանյանն էլ է փակ հանդիպումներ ունենում, օրինակ՝ պատգամավորները ցանկացել են իմանալ, թե ինչ վիճակ է Նախիջեւանի ուղղությամբ, որովհետեւ հասարակության մեջ խոր անհանգստություն կա այդ առնչությամբ. շատ է խոսվում Թուրքիայի` Արարատյան դաշտ «մուտք» գործելու մասին։ Սեյրան Օհանյանն ասել է, որ որոշակի կուտակումներ կան Նախիջեւանի սահմանում, մեքենաների մեծ շարասյուն է կանգնած, սակայն կասկածելի է՝ դրանք դատա՞րկ են, թե՞ սպառազինված: Ի դեպ, պատգամավորների հետ հանդիպման առաջին հարցը հնչեցրել է ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը. նա «խոր մտահոգությամբ» ցանկացել է իմանալ նախարար Սեյրանի Օհանյանի ընտանիքի կապը Չեխիայում` Պրահայում կառուցվող հյուրանոցի հետ, որովհետեւ այնտեղի համայնքն այդ հարցով դիմել է Զոհրաբյանին, եւ ինքը պետք է «պատասխան տա» նրանց: Սեյրան Օհանյանը ժխտել է իր ընտանիքի կապն այդ հյուրանոցի հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով