Որը կընտրեր Վազգեն Սարգսյանը

231595641382789728«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը վստահեցնում է, որ երբևէ իշխանության ներակայացուցիչների հետ չի համագործակցել:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀՇ համագումարին, լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Նա նշեց, որ խնդիր էլ չի դրել նրանց հետ լեզու գտնել կամ ընդհանուր հայտարարի գալ:

Դիտարկմանը, թե դուք Ձեր տանը չե՞ք հյուրընկալել իշխանության ներկայացուցիչներին, Արամ Սարգսյանը պատասխանեց․

«Իշխանության ներկայացուցիչներն այցելում են եղբորս՝ Վազգեն Սարգսյանի տուն, որտեղ ապրում են իմ հայրն ու մայրը։ Նրանք Վազգենի հետ երկար ճանապարհ են անցել, եւ նրանց իրավունքն է Վազգենի տուն գալը, եւ որեւէ մեկն իրավունք չունի նրանց այդ տանից դուրս վռնդելու։ Ովքեր կգան, բարով գան, իսկ ձեր մոտեցումը ես համարում եմ հակամարդկային, ուղղորդված, քաղաքական եւ չար»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Վազգեն Սարգսյանը կո՞ղմ կլիներ ԵՄ-ին անդամակցելուն, որովհետև ԵՄ-ն ևս միություն է:

«Դուք էդ հարցերը կարող էիք տալ Վազգեն Սարգսյանին, քանի որ ինքը հիմա չկա, իր տված հարցազրույցներում այդ հարցի պատասխանը կա: Միանշանակ է, որ Վազգեն Սարգսյանը ազատական գաղափարախոսության, շուկայական ազատ տնտեսության հավասար մրցակցության կողմնակից մարդ էր: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ԵՄ-ն կայացած կառույց է, Մաքսային միությունը՝ որպես էդպիսին, գոյություն չունի: Մենք ուզում ենք ընտրություն կայացնել մի բանում, որտեղ մեկում ինքներս ենք ուզում՝ մաս կազմել, մյուսում մեզ պարտադրում են: Ես դեմ եմ ցանկացած պարտադրանքի: Առավել ևս այն պարտադրանքին, որը ապագա չունի»:

Դիտվել է 241 անգամ
 


Այս թեմայով