Որդուն մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարած հոր մեղադրանքը փոփոխվել է

0000-600x335Հրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարած՝ երեխայի հորն առաջադրված մեղադրանքը փոխվել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ երեխայի հորը՝ Գ.Խանփերյանին, մեղադրանք Է առաջադրվել՝ իր երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Վանիկ Սարգսյանին դանակահարելու համար: Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:

Նշենք, որ մինչ այդ Խանփերյանը կասկածվում էր վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:

Դիտվել է 239 անգամ
 


Այս թեմայով