Որդուն զենք են դարձնում հոր դեմ պայքարելու համար

320536_192997380769345_1160314744_nԵթե Յուրի Վարդանյանը որպես նախարար լավ չի աշխատում` նրան կարելի է քննադատել, եթե լավ է աշխատում` կարելի է գովաբանել, բայց ես չեմ կարողանում հասկանալ, երբ նրա որդուն զենք են դարձնում հոր դեմ պայքարելու համար` առավելևս, երբ հայրը չօգտագործեց պաշտոնական ռեսուրսներն ու լեգենդար մարզիկի իմիջը` որդուն որևէ հարցում աջակցելու համար: Հետևաբար անթույլատրելի է, երբ մարդուն գնահատում կամ քննադատում են ոչ թե իր գործունեության, այլ անձնական խնդիրների տեսանկյունից` առավելևս անթույլատրելի է, երբ այս ամենի մեջ ներքաշում են նախագահի անունը: Կարծում եմ, որ սա այն դեպքն է, երբ նման ստահոդ լուրեր տարածողները պետք է պատժվեն օրենքի ամենայն խստությամբ, որովհետև խոսքի ազատություն չի նշանակում, որ յուրաքանչյուրը կարող է ապատեղեկատվություն կամ ստահոդ լուրեր տարածել:
Հ.Գ.Ինչպիսի նախարար կլինի Յուրի Վարդանյանը` ցույց կտա ժամանակը, բայց այն, որ նա լեգենդար մարզիկ է, դա արդեն ժամանակն ապացուցել է, իսկ նրա որդին ինքն է կերտում իր ճակատագիրը և չպետք է ծնողները պատասխան տան իրենց որդիների քայլերի համար: Նույնը նաև որդիները չպետք է պատասխան տան իրենց ծնողների արարքների համար` հակառակ պարագայում մենք կունենանք ոչ թե առողջ հասարակություն, այլ քաոս, որի արդյունքում ցանկացած բանական մարդ ուղղակի կլքի Հայաստանը:

Գրում է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 157 անգամ
 


Այս թեմայով