Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » «Որբ» գյուղացիները իրենց մոտ են հրավիրում Տիգրան Սարգսյանին

«Որբ» գյուղացիները իրենց մոտ են հրավիրում Տիգրան Սարգսյանին

Կառավարության որոշմամբ միայն այս տարվա չորրորդ եռամսյակում Երևանի քաղաքապետարանին կտրամադրվի 8 մլրդ 926 մլն 893.6 հազար դրամ: Այդ գումարից 7 մլրդ 485 մլն 24.6 հազար դրամը կուղղվի Երևան քաղաքում ասֆալտբետոնյա ծածկի հիմնանորոգմանը, իսկ 1 մլրդ 441 մլն 869.0 հազար դրամը՝ Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերմանը: Մենք այս օրերին տեսնում ենք, որ քաղաքում կարծես այլևս ասֆալտապատման համար անհրաժեշտ տարածքներ չկան և քաղաքում ասֆալտապատվում են լավ վիճակում գտնվող ճանապարհները: Իսկ գուցե կառավարությունը մի փոքր ուշադրություն դարձնի գյուղական համայնքներին:TigranSargsyan Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի ճանապարհը, ինչպես բազմաթիվ այլ գյուղերի ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում: Անցնելով Դալարիկի ճանապարհով տպավորություն ես ստանում կարծես պատերազմական իրավիճակում գտնվող գյուղով ես անցնում: Երևանի քաղաքապետարանին գումարը տրամադրվել է պետական բյուջեից, որը հավաքել է նաև Դալարիկի և այլ գյուղերում ապրող բնակիչների վճարած հարկերից: Ամենևին էլ նպատակ չկա հորդորելու, որ աջակցություն տրամադրվի Երևանի քաղաքապետարանին, սակայն չպետք է նաև մոռանալ «որբ» գյուղերին, որոնք ընտրություններից հեռու մոռացվում են: «Կամ գուցե Դալարիկում ապրողներն էլ լսեն նախագահի հորդորները և գան Երևան մինչև հնարավոր կլինի նաև այդ գյուղի հարցերը լուծել»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց գյուղի տարեց բնակիչներից մեկը: Դալարիկ գյուղի մի քանի բնակիչներ մեզ հետ զրույցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանին հրավիրեցին իրենց գյուղ. «Թող վարչապետը էդ իրա թանկ մեքենաներով գա այստեղ` տեսնենք ոնց են ճանապարհը անցնելու»,-ասաց գյուղացիներից մեկը:

Դիտվել է 39 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy