Ոտքերը լվան, ջուրը խմեն

arm144802448461ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հստակեցնում է, թե ովքեր եւ ինչի համար պիտի Դաշնակցության ոտքերը լվան, ջուրը խմեն:

«Դաշնակցությունը չլիներ՝ էս պետությունը չէր լինի: Սա փաստ է՝ որքան էլ ուզում են եւ ինչ ձեւ ուզում են աղավաղեն, արդյունքը դա է, չէ՞: Եթե մտնեն դետալների մեջ, թե 18 թվին ով ինչ արեց՝ թող մի հատ հլը Արամ Մանուկյանի նման մարդ ցույց տան, որ իրենց մոտ եղել է, Քաջազնունու նման մարդ ցույց տան, Սիմոն Վրացյանի նման մարդ ցույց տան, Ավետիս Ահարոնյանի նման ցույց տան: Այսպես կարող եմ շարունակել՝ Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Լեւոն Շանթ եւ այլն: Տե՛ս ինչի մասին է խոսք գնում. Դաշնակցական, դրա կեսի կեսը ունե՞ն, որ խոսում են, ամոթ է, չէ՞»,-հայտարարել է Արմեն Ռուստամյանը:

Այն որ Դաշնակության դերակատարումը անուրանալի է հայ ժողովրդի կյանքում հասկանալի է և քննարկման հարց, թե ով պետք է Դաշնակցության ոտքերը լվա, ջուրը խմի: Արմեն Ռուստամյանը մոռանում է, որ ներկա ՀՅԴ-ն  այլևս նախկին նշանակությունը չունի և ներկա դաշնակացականներն էլ նախկինները չեն: Պատգամավորը հիշեցնում է Հրանտ Բագրատյանին, որ իրենց կուսակցությունում չկան Արամ Մանուկյանի, Քաջազնունու, Սիմոն Վրացյանի և այլ հայտնի դաշնակցակաների նման գործիչները, սակայն Ռուստամյանը մոռանում է, որ ներկա Դաշնակցությունում էլ չկան նման գործիչներ:

Ներկա ՀՅԴ-ականները  երբեմնի գաղափարական և ազդեցիկ կուսակցության մակարդակը հասցրել են մի քանի պաշտոնի համար կռիվ տվող քաղաքական խմբակի մակարդակի և հիմա, եթե պետք է Դաշնակցության ոտքերը լվան, ջուրը խմեն, ապա դա առաջինը պետք է անեն ՀՅԴ ներկա ղեկավարները:

Դիտվել է 643 անգամ
 


Այս թեմայով