Ով ուզում է լինի, եթե որևէ հարցում այնպես չեն գործել` պատասխանատվություն են կրելու

 Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր մասնակցությամբ Վարդավառի օրը տեղի ունեցած միջադեպին, նշեց .«այսօր այն իրավիճակը չէ, որ որևէ մեկը կարող է խուսափել պատասխանատվությունից, ով ուզում է լինի Հայաստանում, այդ թվում՝ ես, լինելով ոստիկանապետ, եթե որևէ հարցում ես այնպես չեմ գործել, ես ինքս պատասխանատվություն եմ կրելու»: Հարցին՝ եթե Վլադիմիր Գասպարյանը փորձի միջամտել այս հարցին, ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ոստիկանությունը, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը կմիջամտի այս հարցում»:

Հիշեցնենք՝ Վարդավառի օրը Կոտայքի մարզում բակում խաղացող երեխաները ջուր են լցրել Կարեն Գասպարյանի մեքենայի վրա, ինչից հետո տեղի է ունցել վեճ, ապա տուժողների պնդմամբ, նաև ծեծկռտուք:

Այս թեմայով