Ով կփոխարինի Տարոն Մարգարյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հրաժարական տվեց: Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ական իշխանության վերջին կարևոր գործիչն էր, ով դեռ շարունակում էր պաշտոնավարել: Երևանը` Հայաստանի կեսն է ու կարելի էր համարել, որ ՀՀԿ-ն շարունակում էր երկրի կեսը պահել իր ենթակայության տակ:

Այսօր արդեն քննարկվում է, թե ով է ժամանակավոր փոխարինելու Տարոն Մարգարյանին՝  մինչև նոր ընտրությունները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ ընտրություններից առաջ կարևորագույն այս պաշտոնում լինի իրեն հավատարիմ գործիչ, որը նաև կարողանա քաղաքային տնտեսությունը ղեկավարել: Արդեն իսկ խոսակցություններ են շրջանառվում, որ Տարոն Մարգարյանին կփոխարինի Երևանի ավագանու անդամ Վիկտոր Ենգիբարյանը:

Այս թեմայով