Ով կփոխարինի Վահան Հովհաննիսյանին

vahan««Հժ»-ի տեղեկություններով, կրթության և գիտության նախկին նախարար, արտաքին գործերի նախկին փոխնախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանին Գերմանիայում Հայաստանի դեսպան նշանակելու որոշումն արդեն կայացվել է: Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ իշխանական շրջանակներում խոսվում է, թե Վահան Հովհաննիսյանի մահից հետո որոշվել է, որ Գերմանիայի դեսպանի պոստը կրկին ՀՅԴ-ին է հանձնվելու և այդ պաշտոնում շրջանառվում է Լևոն Մկրտչյանի անունը:

Ըստ նույն աղբյուրների, Արտաքին գործերի նախարարությունն արդեն պատրաստվում է Մկրտչյանի ագրեմանն ուղարկել Գերմանիա: Նման շտապողականությունը, ինչպես նշում են մեր աղբյուրները, պայմանավորված է Ցեղասպանության 100-րդ տարելիցով, իշխանությունները չեն ցանկանում այս ընթացքում երկար ժամանակով թափուր թողնել Հայաստանի դեսպանի պոստը Գերմանիայի նման կարևոր երկրում, որտեղ բավական մեծ ազդեցություն ունի թուրքական համայնքը»,–գրում է Հայկական ժամանակ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 84 անգամ
 


Այս թեմայով