Home » ՄԱՄՈՒԼ » Ով կլինի Արդարադատության նախարար

Ով կլինի Արդարադատության նախարար

4«Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն այս պահին Աժ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է, թեև ոմանք ավելի հավանական են համարում նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանի թեկնածությունը, որն սկսել են քննարկել վերջին շրջանում: Իշխանության վերին օղակներում մտածում են, որ պետք չէ այժմ՝ սահմանադրական բարեփոխումների շեմին, դրսից մարդ բերել նախարարություն՝ հատկապես նման մութ պաշտոնանկությունից հետո: «Արսեն Մկրտչյանը նորմալ, կիրթ, աշխատող տղա է, լավ կապեր ունի, փորձ, պատկերացնում է ոլորտը, կարծում եմ՝ իրեն էլ կնշանակեն»,- ասաց բարձրաստիճան աղբյուրը՝ նկատի ունենալով ապագա ընտրությունների ֆոնին ձևավորվելիք կոալիցիան ու փոփոխությունները:

 

Նշենք, որ հավանական թեկնածուներից է նաև Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի փեսա Կորյուն Նահապետյանը: Իսկ Արսեն Մկրտչյանը նախկին նախարար Հովիկ Մանուկյանի մանկության ընկերն է, նրա տեղակալ է նշանակվել՝ թողնելով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը: Աշխատել է նաև տնտեսական և վճռաբեկ դատարաններում՝ գրասենյակի, աշխատակագմի ղեկավար: Արդարադատության նախարարի նշանակումը ձգձգվում է, քանի որ Սերժ Սարգսյանը գտնվում է արտերկրում կվերադառնա հաջորդ շաբաթ, և մինչև սեպտեմբեր կլինի նշանակում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <Հրապարակ> օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 84 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy