Ով կզբաղեցնի Ամիրյանի տեղը

Armen-Amiryan«Հանրային ռադիոն մոտ 19 տարի ղեկավարած Արմեն Ամիրյանն աշխատանքից ազատվելու դիմում Է ներկայացրել, նա մասնակցելու Է Հանրային հեռուստառադիորնկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարւսրված մրցույթին։ Ռադիոյից հեռանալու պատճառն Էլ, ըստ լուրերի, Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ լարված հարաբերություններն են։ «Պարզապես Ամիրյանը չցանկացավ այդպես շարունակել, քանի դեռ ամեն ինչ ավելի չի սրվել, հեռացավ», -ասաց մեր աղբյուրը։ Լուրն անակնկալ Էր ոչ միայն մեզ համար, այլեւ Ամիրյանի աշխատակիցների,, որոնք դեռ երկար ժամանակ շոկի մեջ կլինեն սիրելի ղեկավարի հեռանալու պատճառով։ Ինչևէ, Ամիրյանը հեռանում է, եւ արդեն նրան փոխարինողի անունն էշրջանառվում ՀՀ նախագահի նախկին խոսնակ Արման Սաղաթելյան։ Վերջինս «այո–ոչ»–ի ռեալիթի շոուի ամենաակտիվ մասնակիցն էր և լավագույնս ներկայացավ այդ օրերին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում

Դիտվել է 104 անգամ
 


Այս թեմայով