Ով կդառնա պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի փոխարեն

arpineՀՀԿ-ում կրկին ակտիվացել են պատգամավոր դառնալ ցանկացողները: Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելուց հետո շատ ՀՀԿ-ականների մոտ հույսեր են արդնացել: Ըստ ՀՀԿ ցուցակի հերթականության հերթը Կարեն Բեքարյանինն է, սակայն շրջանառվում են խոսակցություններ, որ նա կարող է հրաժարվել մանդատից:

ՀՀԿ ԳՄ  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցի, թե քննարկվել է արդյոք հարցը, թե ով է ստանալու Արփինե Հովհաննիսյանի նախարար նշանակվելուց հետո հաջորդ պատգամավորական մանդատը,պատասխանեց,որ  համաձայն օրենսդրության՝ պատգամավորական մանդատը ստանում է կուսակցության համամասնական ցուցակում հաջորդ համարը, եթե նա չի ներկայացրել ինքնաբացարկի դիմում:

«Այս պահին, որքանով տեղյակ եմ ինքնաբացարկի դիմում չի եղել,իսկ հաջորդը Կարեն Բեքարյանն է, ով հայտարարել է, որ չի հրաժարվելու:Այդ իսկ պատճառով էլ պատգամավորական թափուր մանդատի հարցը չի քննարկել ՀՀԿ ԳՄ նիստում »,- տեղեկացրեց ՀՀԿ խոսնակը:

Դիտվել է 78 անգամ
 


Այս թեմայով