Ով կդառնա Գյումրու քաղաքապետ

Գյումրիի քաղաքապետի խնդրանքը  Սերժ Սարգսյանին«Աշնանը տեղի ունենալիք Գյումրու քաղաքապետի ընտրությունների շուրջ կրքերը գնալով թեժանում են։ Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն որոշում է կայացրել ոչ Սամվել Բալասանյանին եւ ոչ էլ Մարտուն Գրիգորյանին չընդգրկել իր ցուցակում, այլ ընտրությունների գնալ սեփական ցուցակով եւ այլ քաղաքապետացուով։ Հիշեցնենք՝ նոր օրենսգրքով նախատեսված է, որ հանրապետության մեծ քաղաքներում ընտրությունները լինելու են Երևանի նման՝ կուսակցական ցուցակներով, ու քաղաքապետն ընտրվելու է ավագանու միջոցով։ ՀՀԿ-ում դեռ չեն որոշել, թե ում վրա «ստավկա» կանեն, դա պարզ կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում մի քանի թեկնածություններ են քննարկվում։ Մեզ ասացին. «Տեղացի՝գյումրեցի տղերքից կլինի»»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 62 անգամ
 


Այս թեմայով