Ով է ՊԵԿ նոր նախագահը և ինչ կարողություն ունի

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկով կառավարությունը ՊԵԿ նախագահ նշանակեց Դավիթ Անանյանին:

ՊԵԿ նորանշանակ նախագահը, մինչ այս պաշտոնը զբաղեցնելը, զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:

Ներկայացնում ենք Դավիթ Անանյանի կարողությունը՝ ըստ իր կողմից ներկայացված հայտարարագրի, որը զետեղված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում:

2016 թվականին Դավիթ Անանյանը հայտարարգրել է երեք տրասնպորտային միջոց՝ MERCEDES-BENZ E 350, TOYOTA LAND CRUISER PRADO 4.0, BMW 525 I մեքենաներ: Կարճ ժամանակ անց  Անանյանը իրեն պատկանող MERCEDES-BENZ E 350  վաճառել է  7 500 ԱՄՆ դոլարով:

ՊԵԿ նորանշանակ նախարարը հայտարարգրել է, որպես փոխառություն 5,5 մլն դրամ, որպես դրամական եկամուտ 47 մլն 970 հազար դրամ, 4800 եվրո:

 


Այս թեմայով