Ով է պատրաստ զոհել իր որդուն. Հայաստանի և Իսրայելի տարբերությունը

965082Այս նկարում պատկերված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն է, որ իր որդուն ճանապարհում է բանակ: Սա իսկապես բացառիկ լուսանկար է, հատկապես մեր երկրի տեսանկյունից: Մեր երկրում բոլոր պաշտոնյաներն են խոսում հայրենասիրությունից և հայրենիքի համար կյանքը զոհելուց, բայց իրենք երբեք չեն խոսում իրենց կամ իրենց հարազատների կյանքը զոհելու մասին:
Զարմանալի զուգադիպությամբ մեր երկրի պետական պաշտոնյաների և օլիգարխների տղաները կամ «տրվում» են գիտությանը, կամ «պիտանի» չեն լինում ծառայության համար, իսկ բացառիկներն էլ, որ գնում են ազգային բանակ, ապա ոչ սահմանային զորամաս: Հայաստանը գտնվում է պատերազմական իրավիճակում և ամեն շաբաթ նոր զոհեր ենք ունենում սահմանում: Իհարկե ցավալի է, որ տակավին երիտասարդ տղաներ զոհվում են, բայց մի բնական հարց է առաջանում, որ անհնար է չբարձրաձայնել` ինչու այսքան զոհերի մեջ չկա գեթ մեկ գեներալի կամ օլիգարխի զավակ: Անկասկած շատ լավ կլիներ, որ մեր երկիրը, մեր բանակը չունենար զոհեր, քանի որ նրանք բոլորն էլ մեր զավակներն են, սակայն չնկատել այս պարզ ճշմարտությունը անհնար է:
Ահա սա է մեր և Իսրայելի տարբերությունը: Իսրայելի պետական պաշտոնյաները, երբ խոսում են հայրենիքի համար զոհվելու մասին` խոսում են նաև իրենց զավակների մասին, իսկ մեզ մոտ իրավիճակն այլ է, մեզ մոտ հայրենիքի համար զոհվելու կարևոր նախապայման է օլիգարխի կամ պետական պաշտոնյայի զավակ չլինելը:

Անի Ասլյան

Դիտվել է 314 անգամ
 


Այս թեմայով