Ով է որոշողը

gagikԱյսօր թերթերից մեկը անդրադարձ է կատարել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն հնարավոր վերադարձին: Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «Մեր տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը մինչեւ շաբաթվա վերջ կհայտարարի` իր վերադառալու-չվերադառնալու մասին: Չնայած ԲՀԿ-ում պնդում են` գալու է, Ծառուկյանը գտնում է, որ կվերադառնա մեկ պայմանով, եթե զգա, որ իր կարիքը երկրի համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է, եւ գալու է` «բան փոխելու»:

Այնուհանդերձ, վերջին օրերին հաճախացել են պնդումները, որ նրա որոշումը կլինի չվերադառնալու օգտին: Ասում են, հատկապես այդ հարցում «հետևողական» են Կարապետյանները՝ Կարեն եւ Սամվել, որոնք կարծում են, որ Ծառուկյանի վերադարձը կարող է քաղաքական իրավիճակ փոխել եւ վնասել իրենց քայլերին»,-ասվում է հրապարակման մեջ:

Իհարկե ծիծաղելի է խոսել այն մասին, որ Կարապետյան եղբայրները կամ որևէ մեկ այլ գործիչ պետք է որոշի Գագիկ Ծառուկյանը վերադառնա, թե ոչ: Գագիկ Ծառուկյանն ինքը մի քանի անգամ ասել է, որ ինքը քաղաքականություն վերադառնալու խնդիր չունի և վերադառնալու մասին որոշում կկայացնի միայն հանրության պահանջի դեպքում:

Հանրության տեսակետը կարծում ենք  բոլորին է հայտնի: Այս տարիներին Գագիկ Ծառուկյանը իր անշահախնդիր գործունեությամբ արդեն իսկ ապացուցել է, որ իր համար բարեգործությունը, երկրի տնտեսության վերականգնմանը աջակցելը, փոքր և միջին բիզնեսի կողքին կանգնելը կապ չունի քաղաքականության հետ: Նա իր ծրագրերը մեծ թափով շարունակել է իրականացնել անգամ այն տարիներին, երբ դուրս է  քաղաքականությունից:

Գագիկ Ծառուկյանը իսկապես մեծ ու անգնահատելի գործ է արել: Իր կատարած աշխատանքի ահռելիությունը երևում է վերջերս իր մասին նկարված ֆիլմաշարից: Գագիկ Ծառուկյանը իսկապես մարդ է, ով կառուցում է:

Հասկանալի է, որոշ շրջանակների մտավախությունը: Նրանց անհանգստացնում է Ծառուկյանի կշիռը և նրա հնարավոր վերադարձի դեպքում՝ իրենց  քաղաքական շանսերի էական կրճատումը: Այս պարագայում նրանց ոչինչ չի մնում, քան փորձ կատարել ցեխ շպրտել: Ասել, որ նա չէ որոշողը: Եվ նշել մարդկանց անուններ, որոնք ոչ միայն հարգում են Ծառուկյանին, այլև գնահատում են նրա անուրանալի ավանդը: Կարճ ասած մարդիկ փորձում են միանգամից երկու խնդիր լուծել:

Այնպես որ Գագիկ Ծառուկյանի վերադառնալու կամ չվերադառնալու մասին ամենատարբեր շրջանակները կարող են չանհանգստանալ: Ի վերջո նրանք էլ չնայած հրապարակային անտրամաբանական ելույթներին վստահ են, որ որոշողը Գագիկ Ծառուկյանն է:

Դիտվել է 387 անգամ
 


Այս թեմայով