Ով է որոշել ապականել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի տեսքը

hqdefaultՊահեստազորի մայոր, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական, բարերար Հրաչյա Պողոսյանը, ով հայկական խաչքարեր եւ հուշարձաններ է կանգնեցրել տարբեր երկրներում, մտադրվել է մի հուշակոթող էլ կանգնեցնել հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, որը կլինի Ցեղասպանության սրբադասված զոհերի խորհրդանիշը:  Այս ցնորքի վերաբերյալ անգամ շռնդալից ասուլիս կազմակերպվեց Երևանում: Ասուլիսի ընթացքում  Օշական եւ Ագարակ համայնքների հոգեւոր հովիվ  Վիգեն քահանա Մանուկյանը հայտարարել է, որ գաղափարը դեռ վերջնական տեսքի չի բերվել.«Այս գաղափարը դեռ միս ու արյուն չի ստացել, այլ պարզապես Հրաչյա Պողոսյանի ցանկությունն է: Անցած տարի Մայր Աթոռում սրբերի շարքում դասեցինք Հայոց ցեղասպանության զոհերին, եւ այս ամենը տեսանելի դարձնելու համար մի սրբապատկեր օծվեց, որը մեր սրբերի հավաքական ամբողջությունն է: Եվ այս միտքը ծնվել է հենց սրբադասման օրը, որ այդպիսի մի պատկեր տեղադրվի կամ Ցեղասպանության թանգարանում, կամ Ծիծեռնակաբերդի բարձունքում: Աստծո հաջողությամբ, այն կարող է կյանքի կոչվել, կամ` ոչ, բայց ցանկալի է, որ կյանքի կոչվի: Ծիծեռնակաբերդի հենց բարձունքում պատի վրա նշված են բոլոր այն բնակավայրերը, որտեղ ցեղասպանություն է եղել: Ուստի` միգուցե, սա խորհրդանիշը լինի վերածնության, այսինքն` մեզ ինչքան էլ կոտորեցին, այնուամենայնիվ, մենք կանք այսօր եւ ոչ միայն, այլ նաեւ մեր հարգանքն ենք մատուցում մեր նահատակներին եւ իրենց սրբացնելով` մեզ ավելի ուժեղ ենք դարձնում»,-ասել է  քահանան:

Դեռ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման լուրը չմարսած հասարակությունը նման աբսուրդային գաղափարի մասին է տեղեկանում: Զարմանալի է, թե ինչու են հայաստանցի բարերաները իրենց գումարները փորձում ծախսել միայն մեր երկրի մշակույթը ապականելու վրա: Այն որ Հրաչյա Պողոսյանը ինքնասիրահարված է և իր նպատակը սեփական գովազն է հասկանալի է, սակայն անհասկանալի է, այն որ գործարարի ինքնագովազդվելու պրոցեսին մասնակից է դառնում Հայ եկեղեցին: Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությունը նման է գործարար Լևոն Հայրապետյանի նախաձեռնությանը, երբ նա որոշել էր սալիկապատել Գանձասարի պատմական վանքի  պարիսպները:  Ընդհանրապես Հայաստանում քիչ չեն հրաչյապողոսյանները՝ նրանք ունեն շատ գումար, սակայն չունեն բավարար գեղագիտական ճաշակ, որպեսզի հասկանան, թե որտեղ ինչ կարելի է անել: Ընդհանրապես այսպիսի մարդկանց շրջապատում են տարբեր ընչաքաղցներ, որոնք ամենավերջին հիմարությունը անգամ կառաջարկեն գործարարին, որպեսզի հերթական ողորմությունը պոկեն նրանից:

hqdefault

Դիտվել է 191 անգամ
 


Այս թեմայով