Ով է ՀՀ առաջին տիկինը և ինչով է զբաղվում

Ազգային Ժողովի պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այսօր ընտրվեց ՀՀ վարչապետ: Նախագահ Արմեն Սարգսյանը արդեն իսկ ստորագրել է Փաշինյանի հրամանագիրը ու մի քանի ժամ է նա կատարում է վարչապետի պարտականությունները:

Փաշինյանի մասին հանրությունը գիտի գրեթե ամեն բան, սակայն շատ քիչ տեղեկություններ կան նրա կնոջ Աննա Հակոբյանի մասին, որը ամուսնու վարչապետ դառնալուց հետո համարվում է ՀՀ առաջին տիկին: Աննա Հակոբյանի մասին մեզ նույնպես չհաջողվեց առատ տեղեկություններ գտնել: Սակայն մենք գիտենք, որ Աննա Հակոբյանը ամուսնու կողմից հիմնադրված Հայկական Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրն է ու այս օրերին հասցրեց սիրվել հանրության կողմից, որպես ուժեղ և հեղափոխական կին:

Ներկայացնում ենք ՀՀ առաջին տիկնոջ կյանքի տարբեր դրվագներից լուսանկարներ:

Այս թեմայով