Ով է Կարո Ավագումյանը, որին նույնպես ցանկանում են ներառել «Կրեմլյան զեկույց»-ում

Այսօր հայտնի դարձավ, որ չորս  ամերիկացի հանրապետական սենատորներ  բաց նամակ են հղել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին, կոչ անելով ուշադրություն դարձնել Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային, նրա որդի Արտեմին, որդու բիզնես-գործընկեր Կամո Ավագումյանին, գլխավոր դատախազի տեղակալ Գենադիի նախկին կնոջը՝ Լոպատինա Օլգային, ինչպես նաև ձեռնարկատեր Ալիշերա Ուսմանովային, քանի որ այդ  մարդիկ, սենատորների խոսքով, կապված են «կոռուպցիոն նշանակալի գործողությունների» հետ և պետք է «Կրեմլյան զեկույցում» հայտնվեն:

Հատկանշականը այն է, որ հայազգի բիզնես-գործարար Կամո Ավագումյանը մեկն է այն 30 գործարարներից, ովքեր անցյալ տարի իրենց աջակցությունը հայտնեցին՝ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն ու հանդիսանում է Կարեն Կարապետյանի ու Սամվել Կարապետյանի (Սամվել Կարապետյանը նույնպես ընդգրկված է «Կրեմլյան զեկույցում») կողմից ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ:

Վերջինս հանդիսանալով նաև  «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, անցյալ տարի հանդես եկավ նախաձեռնությամբ , համաձայն որի  հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք բերեց  «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75%-ը:

Մեզ մնում է հուսալ, որ ԱՄՆ ղեկավարությունը որոշում չի կայացնի պատժամիջոցներ սահմանել հայ գործարարների նկատմամբ, որը անմիջական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

Այս թեմայով