Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ով է Կարեն Կարապետյանի նոր խորհրդականը

Ով է Կարեն Կարապետյանի նոր խորհրդականը

050719113051_5Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ալեքսանդր Խաչատուրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ալեքսանդր Խաչատուրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»,-ասված է որոշման մեջ։ Ստորեւէ ներկայացնում ենք Ալեքսանդր Խաչատուրյանի կենսագրությունը:  Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1985 թ., 10 փետրվարի, ք. Երևան Կրթություն 2001-2007թթ.-Հայաստանի ֆրանսիական համալսարան, միջազգային գործարարության իրավունքի մագիստրոս 2011-2012թթ.-ԱՄՆ, Բոստոնի համալսարանի իրավաբանական դպրոց` ֆինանսական և բանկային իրավունքի մագիստրոս Աշխատանքային գործունեություն 2015թ.-ից՝ Տնօրենների հայկական ինստիտուտ հիմնադրամ` խորհրդի անդամ, հիմնադիր 2004-2007թթ.-Armenian-European Policy and Legal Advice Center (Aeplac)` իրավաբանական թիմի ղեկավարի օգնական/փորձագետ 2007-2011թթ.-«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ` իրավախորհրդատու 2007-2011թթ.-Կորպորատիվ կառավարման կենտրոն` իրավախորհրդատու 2010-2011թթ.-Armenian-British Connect հասարակական կազմակերպություն` խորհրդի անդամ 2010-2011թթ.-Հայ-բրիտանական գործարարության պալատ` խորհրդի անդամ 2011-2011թթ.-Հայաստանի ֆրանսիական համալսարան` «Կորպորատիվ ֆինանսների իրավունք» առարկայի դասախոս 2012-2016թթ.-TK Equity Partners` կառավարող գործընկեր 2016թ. հոկտեմբերի 4 –ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական Կուսակցական պատկանելություն Անկուսակցական Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Դիտվել է 566 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy