Ով է դավաճանը. Սերժ Սարգսյանի սենսացիոն հայտարարությունը

13220857_1264611986902031_1405541401836326728_nՕրերս մեծ աղմուկ էր բարձրացրել «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար, ազատամարտիկ  Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը տարածքների կորստի վերաբերյալ: Հայկական կողմի կորցրած տարածքի վերաբերյալ Սեֆիլյանն ասել էր.«Այդ սեպը, որը ճակատով ունի մինչև 5,8 կիլոմետր, իսկ խորությամբ՝ մինչև 2 կիլոմետր ձգվածություն և զբաղեցնում է ավելի քան 700 հեկտար կամ 7 միլիոն քառակուսի մետր տարածք, իր ծայրով հասնում է Թալիշ գյուղի վրա իշխող բարձունքին, ինչի հետևանքով գյուղը մասամբ հայտնվել է ուղիղ նշանառության տակ և վտանգավոր դարձել բնակության համար»,-հայտարարել էր Ժիրայր Սեֆիլյանը:

Սեֆիլյանի այս հայտարարությունից հետո իշխանական ողջ քարոզչամեքենան սկսեց անխնա քննադատել նրան: Ազատամարտիկին տրվեցին ամենատարբեր պիտակավորումները: Շատերը անգամ չանսացին և հայրենիքի համար պայքարած մարտիկին անվանեցին դավաճան: Իշխանական քարոզիչները փաստում էին, որ Սեֆիլյանը դավաճանական քայլ է արել և իր հորինած թվերը ներկայացնում է իրականության փոխարեն: Նրանք սկսեցին բերել «փաստեր» որ իրականում Արցախը չի կորցրել այդ տարածքները:

Հիմա այս քննադատություններից շատ չանցած, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վիանայից վերադառնալու ճանապարհին, պատասխանելով լրագրողներին  հայտարարում է, որ Արցախը կորցրել է 800 հեկտար հողատարածք.««Գոյություն ունի քարտեզ, գոյություն ունեն պարզ հաշվարկներ, այդ ամենից բացի գոյություն ունի նաև գնահատական. եթե դու ինչ-որ մի բան կորցրել ես, դա ի՞նչ նշանակություն ունի՝ ռազմակավարակա՞ն նշանակություն ունի, մարտավարակա՞ն նշանակություն ունի, թե՞ ընդհամենը կարող է ունենալ որոշակի հոգեբանական նշանակություն: Նախ, եթե զուտ պետք է մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետևյալը, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ութ հարյուր հազար հեկտար ունեին՝ կորցրել են 800-ի չափ, որը մեկ հազարերորդն էլ չի կազմում: Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հետաքրքիր է ինչ են կարծում Սերժ Սարգսյանի այս հայտարարության մասին, այն քարոզիչները, որոնք Ժիրայր Սեֆիլյանի կողմից տարածքային կորուստների մասին թվեր  հրապարակելը համարում էին դավաճանություն:

Հ.Գ. Ի դեպ պետք է նկատել, որ ի տարբերություն Սեֆիլյանի հայտարարած 700 հեկտարի, Սարգսյանը հայտարարել է 800 հետկար հողատարածքի կորստի, այսինքն քննադատների խոսքը 100 հեկտարով ավելի խիստ պետք է լինի:

Դիտվել է 21,220 անգամ
 


Այս թեմայով