Ով էր պատրաստ տեսնել իր սպանված զավակին

Marti_1_zoher-01Կրկին ակտիվացան խոսակցությունները Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ: Շատերին հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որը Գագիկ Ծառուկյանը դուրս գալով քաղաքականությունից շարունակում է վայելել լայն զանգվածների սերն ու վստահությունը: Ահա այստեղ է, որ այդ շրջանակները փորձում են անել ամեն ինչ, որպեսզի անվանարկեն Գագիկ Ծառուկյանին և նրա ամեն նախաձեռնություն կապեն իշխանությունների հետ: Ահավասիք «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի ստեղծումը եղել է 1000 առևտրականների խնդրանք դիմումին ընդառաջում, սակայն Գագիկ Ծառուկյանի դեմ աշխատող շրջանակները և նրանց սպասարկող լրատվամիջոցները այդ ամենը փորձում են ներկայացնել, որպես գործարք իշխանությունների հետ: Հակաքարոզչություն իրականացնող լրատվամիջոցներից և ոչ մեկը չի եղել «Առինջ մոլում» և որևէ անգամ չի խոսել առևտրականների հետ, որպեսզի իր և հանրության համար հասկանալի և արժանահավատ տեղեկատվություն ներկայացնի: Փոխարենը շատ հանգիստ` համակարգչի օգնությամբ շարադրում է տեղեկատվությունը, որը աղերս անգամ չունի իրականության հետ: Մի պահ ենթադրենք, որ Գագիկ Ծառուկյանը իշխանությունների հետ գործարքի արդյունքում է ստեղծել «Առինջ մոլը», այդ դեպքում առևտրով զբաղվող 1000 ընտանիքներին ով է համոզել թողնել իրենց մշտական աշխատանքի վայրը և տեղափոխվել «Առինջ մոլ»: Չլինի իշխանությունները  նրանց կանչել են խորհրդակցության և հորդորել տեղափոխվել «Առինջ մոլ»:

Հիմա այն մասին, թե ինչու Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքկանությունից: Կարծում եմ սա հարց է, որի պատասխանը գիտեն անգամ մանկահասակ երեխաները, սակայն մենք ևս մեկ անգամ փորձենք ներկայացնել իրականությունը: Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է քաղաքականությունից իր հեռացման պատճառի մասին և այդ պատճառը եղել է հանուն ժողովրդի: Մի պահ պատկերացնենք, որ տեղի էր ունենում առճակատում և սպանվում էին ՀՀ քաղաքացիներ: Ով էր պատասխան տալու` իշխանությունը, թե ընդդիմությունը: Իհարկե ոչ ոք: Մենք դա տեսել ենք 2008-ի մարտի 1-ին: Սպանվեցին ՀՀ 10 քաղաքացիներ և ինչ տեղի ունեցավ` ողբ և ցավ ապրեցին միայն սպանվողների հարազատները, իսկ պատասխանատուները անգամ չհայտնաբերվեցին: Այստեղ միանշանակ է այն, որ մեղավորը և կազմակերպիչը գործող իշխանություններն էին, սակայն պատասխանատվության իր բաժինն ուներ նաև ընդդիմությունը: Գագիկ Ծառուկյանը շատ ու շատ իրենց ընդդիմադիր հռչակած գործիչներից ազնիվ և արդար գտնվեց: Նա իր վրա վերցրեց ամբողջ հարվածը: Կարծում եք Ծառուկյանի համար հասկանալի չէր, որ իր այդ որոշոմից հետո լինելու էին նման մեղադրանքներ, սակայն մեղադրանքները մարդկային կյանքերից ավելի թանկ չարժեն: Այսօր Ծառուկյանին քննադատողները մի բան պետք է հասկանան` պատրաստ էին իրենք այդ օրը զոհվել, պատրաստ էին տեսնել իրենց սպանված զավակին: Ահա այս հարցերին պատասխանելուց հետո կարելի է ասել՝ ունեն քննադատելու իրավունք, թե ոչ:

Դիտվել է 748 անգամ
 


Այս թեմայով